Հայ հասարակության մեջ ապատիա է տիրում թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների հարցում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ընդդիմությունը պետք է արձագանքի ընթացիկ գործընթացներին։ Որոշ ուժեր վերջին օրերին հենց դա են անում՝ փորձելով գտնել այն կոճակը, որը կազդի ժողովրդի տրամադրության վրա։ Հայաստանը պատերազմից հետո արտաքին վերահսկողության տակ է գտնվում։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է։
Հայաստանի թշնամիների օրակարգը հաճախ համընկնում է երկրի իշխանության օրակարգի հետ։ Ընդդիմության մի մասը չի ձերբազատվել կաշկանդվածությունից և այժմ արտաքին երաշխիքների կարիք ունի:
Վիգեն Հակոբյան